Մատչելիության հղումներ

Քլինթոնը Քադաֆիին մեղադրում է կասետային ռումբեր օգտագործելու մեջ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին մեղադրել է կասետային ռումբեր օգտագործելու մեջ:

Քլինթոնը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներում արգելված կասետային ռումբերով Քադաֆիի զորքը Միսրաթա քաղաքն է ռմբակոծում, եւ դրանք պայթում են նաեւ բնակելի թաղամասերում:

Լիբիայի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Լիբիա` ռազմական գործողություններին մասնակցելու եւ Մուամար Քադաֆիի ուժերին հարվածելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG