Մատչելիության հղումներ

Օբաման այցելել է Facebook-ի կենտրոնական գրասենյակ


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ այցելել է Facebook սոցիալական ցանցի` Կալիֆորնիայում տեղակայված կենտրոնական գրասենյակ եւ օնլայն ռեժիմով շփվել կայքի այցելուների հետ:

Հարցադրումները մեծամասամբ վերաբերել են Օբամայի վարչակազմի տնտեսական մարտավարությանը: Նախագահը պատմել է, որ մտադիր է բյուջեի պակասուրդը նվազեցնել բարձր եկամուտներից գանձվող հարկերի եւ պետական ծախսերի կրճատման հաշվին:

Դիտորդները Բարաք Օբամայի այս շփումը հայտնի սոցիալական ցանցի այցելուների հետ գնահատում են իբրեւ 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կատարված առաջին քայլերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG