Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի երկու զինծառայողներ են վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո գյուղի մոտակայքում, ադրբեջանական բանակի երկու զինվորներ են վիրավորվել:

Ինչպես հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, 20-ամյա Ֆազիլ Աբդուլաեւը եւ 21-ամյա Էլշան Նազարովը գնդակային վիրավորումներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Աբդուլաեւի վիճակը գնահատվում է որպես ծանր, Նազարովը թեեւ վնասվածք է ստացել:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ` զինվորները վիրավորվել են հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:

Ղարաբաղի Պաշտպանության բանակը, մինչդեռ, պարբերաբար հաղորդում է ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին:

Մասնավորապես, ըստ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի` շաբաթասկզբին տարածած հաղորդագրության, անցած շաբաթ ադրբեջանական բանակի դիրքապահները հրադադարը խախտել են 170 անգամ, արձանագրվել է շուրջ 850 կրակոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG