Ապրիլի 16-ից Հունաստանի մայրաքաղաք Աթենքում եւ Սալոնիկ քաղաքում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 96-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման մի շարք միջոցառումներ, որոնք նախապատրաստվել եւ անցկացվել են հունահայ համայնքային կառույցների հետ Հունաստանում Հայաստանի դեսպանության համագործակցությամբ եւ մասնակցությամբ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ապրիլի 16-ին Աթենքի Նեա Զմիրնի (Նոր Իզմիր) թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման բազմամարդ արարողություն, որին ներկա էին Հունաստանի հայ համայնքի, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի եւ տեղական ինքնակառավարման այլ մարմինների, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, Հունաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգեւոր առաջնորդներ, լրագրողներ:
Ապրիլի 17-ին Աթենքի կենտրոնում գտնվող «Ատտիկոն» սրահում կայացել է հիշատակի արարողությունների հիմնական միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ դիվանագետներ, ռազմական կցորդներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների ատենապետներ եւ անդամներ, հույն հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Հանդիսավոր միջոցառման հիմնական բանախոսն էր Թրակիայի Դեմոկրիտոս համալսարանի պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսը, որը հանգամանորեն ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները:
Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը առանձնանշել է ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, մարդկության դեմ ուղղված ցեղասպանության ոճրի կանխարգելման կարեւորությունը` անդրադառնալով նաեւ Թուրքիայի ներկայիս պահվածքին:
Հանդիսավոր ձեռնարկին հաջորդել է բազմամարդ քայլերթ դեպի Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնական Սինտագմա հրապարակ, որտեղ շարվել էր պատվո պահակախումբը: Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Հայաստանի Հանրապետության դեսպանության, Հունաստանի խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների եւ հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակներ են դրվել Անհայտ զինվորի հուշարձանին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հունաստանի եւ Հայաստանի օրհներգերը:
Նույն օրը Սալոնիկի նահանգային եւ քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում եւ ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Սալոնիկի «Վելիտիո» դահլիճում:
«Քրիստոնեության ողջակիզումը Օսմանյան կայսրության տարիներին» թեմայով ընդարձակ բանախոսությամբ է հանդես եկել հայտնի պատմաբան Վլասիս Աղձիտիսը, հնչել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներ Սալոնիկի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների եւ հույն հասարակական-քաղաքական գործիչների, գործադիր մարմինների ղեկավարների, այդ թվում` Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի կողմից:
Այնուհետեւ տեղի է ունեցել քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ կայացել է Հայաստանի դեսպանության, համայնքային կազմակերպությունների եւ հունական իշխանությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Ապրիլյան այս օրերին Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների կողմից անցկացվել են գրքերի, ֆիլմերի եւ լուսանկարների ցուցադրություններ եւ այլ միջոցառումներ, Հունաստանի հայկական եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստյան արարողություններ: