Սամսոն Խաչատրյանը՝ ամբաստանյալի աթոռին
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց հայտնի բռնցքամարտիկ, ընդդիմադիր ՀԱԿ-ի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի գործով դատավարությունը: Խաչատրյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ` Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով: