Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Քերոլայն Քոքսին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը:

Նալբանդյանը բարձր է գնահատել տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Ղարաբաղին, նրա ծավալած մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար:

Քերալոյն Քոքսը, ընդգծելով, որ 1988 թվականից սերտորեն կապվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, խոստացել է շարունակել իր գործունեությունը ի նպաստ հայ - բրիտանական հարաբերությունների ամրապնդման:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են հայ - բրիտանական գործակցության խորացման հեռանկարները, երկկողմ խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը եւ այդ ձեւաչափում ընթացող գործընթացներին:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG