Մատչելիության հղումներ

Սերբերը բողոքում են կենսամակարդակի անկման դեմ


Սերբիայում այսօր հազարավոր մարդիկ մասնակցել են հակակառավարական ցույցի եւ բողոք են հայտնել երկրում տնտեսական-սոցիալական վիճակի վատթարացման կապակցությամբ։

Ցույցը կազմակերպել է Սերբիայի առաջադիմական կուսակցությունը ընդդիմության ճամբարից։ Կուսակցությունը հայտնել է, որ բողոքի ակցիաները կդադարեցնի այն ժամանակ, երբ իշխանությունները կհամաձայնեն արտահերթ ընտրություններ անցկացնել։

Սերբիայի կառավարությունը պնդում է, որ նոր ընտրությունների խնդիրը կմտնի օրակարգ միայն այն բանից հետո, երբ երկիրը ի պաշտոնե կճանաչվի Եվրոպական միության անդամակցության թեկնածու։ Ենթադրվում է, որ այդ հարցը կլուծցի այս տարվա աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG