Մատչելիության հղումներ

Խորվաթները դատապարտում են Գոտովինայի ազատազրկումը


Խորվաթիայում պատերազմի հազարավոր վետերաններ մասնակցել են ցույցի, որով բողոք են հայտնել պատերազմի հանցագործությունների մեղադրանքով գեներալ Անտե Գոտովինային 24 տարվա ազատազրկման դատապարտելու ՄԱԿ-ի դատարանի որոշման դեմ։

Ըստ դատարանի, Գոտովինային ենթարկվող ուժերը 1995 թվականին կոտորել, արտաքսել եւ թալանել են մեծ թվով սերբերի։ Մինչդեռ, Խորվաթիայում Գոտովինային շատերը համարում են ազգային հերոս։

Հաագայի միջազգային դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել նաեւ խորվաթ գեներալ Մլադեն Մարկաչին։

Ցուցարարները Խորվաթիայի կառավարությանը դատապարտում են Գոտովինայի դատի նկատմամբ «դավաճանական դիրքորոշում» որդեգրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG