Մատչելիության հղումներ

Սերբիայի ընդդիմությունը այսօր անցկացնելու է հակակառավարական հանրահավաք


Սերբիայի ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցությունը այսօր հանրահավաք է անցկացնելու` պահանջելով արտահերթ ընտրություններ:

Սերբիայի առաջադիմական կուսակցության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը երեկ հայտարարել է, որ հանրահավաքի ավարտին «նախագահ Տադիչը ստիպված կլինի նշանակել արտահերթ ընտրություններ»:

Տադիչը, ով ավարտվող շաբաթվա ընթացքում հանդիպում էր ունեցել Նիկոլիչի հետ, հայտարարել է, թե ընտրությունների օրը անհնար էր որոշել` քանի դեռ Սերբիան չէր ստացել Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, ինչը տեղի ունեցավ անցած տարեվերջին:

2008 թվականից ի վեր իշխանությունը Սերբիայում պատկանում է կոալիցիային, որը կողմնորոշված է հնարավորինս կարճ ժամկետում Եվրամիությանը անդամակցելուն:

Վերջին ամիսներին կառավարությանը հաճախ են քննադատում տնտեսական դժվարությունների եւ Եվրամիությանն ընտեգրման խիստ դանդաղ ընթացող գործընթացի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG