Մատչելիության հղումներ

Մինսկի մետրոյում պայթյունի զոհերի թիվը հասավ 13-ի


Անցած գիշեր Մինսկի հիվանդանոցում մահացել է Բելառուսի մայրաքաղաքի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված մի 57-ամյա տղամարդ: Այդ մասին հաղորդել է «ԲելՏա» լրատվական գործակալությունը:

Դրանով իսկ, ապրիլի 11-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 13-ի:

Այսօրվա դրությամբ, տուժածներից 21-ը ծանր վիճակում են, 25-ի վիճակը միջին ծանրության է, 112-ինը` թեթեւ, «Ինտերֆաքս - Զապադ» գործակալությանը փոխանցել են Բելառուսի առողջապահության նախարարությունից` հավելելով, որ ներկայումս հիվանդանոցներում են 161 տուժածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG