Մատչելիության հղումներ

Իրաքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Բասրայում


Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը շաբաթասկզբին այցելել է Բասրա քաղաք:

Հայասանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հասանի, Բասրայի Առեւտրի պալատի, Գործարարների ասոցիացիայի եւ Ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայ - իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները:

Մուրադ Մուրադյանը հանդիպել է նաեւ Իրաքի ամենախոշոր ընկերության` Նավթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ, որն առաջարկել է հայ գործարարներին մասնակցել համատեղ ծրագրերի իրականացմանը եւ ցանկություն ու պատրաստակամություն հայտնել կորպորացիայի արտադրանքի լայն տեսականի ներմուծել Հայաստան:

Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել 300-ամյա պատմություն ունեցող Բասրայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ, որին մասնակցել է շուրջ 200 մարդ, քննարկվել են համայնքի կարիքները եւ համայնքին դեսպանության հնարավոր աջակցությանը, տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG