Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով` Սիրիայում այսօր ուրբաթօրյա աղոթքից հետո պատրաստվում են բողոքի նոր ակցիաների:
Նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին ներկայացրել է կառավարության նոր կազմը եւ երկրում ստեղծված լարված իրավիճակը մեղմելու համար հրամայել է ազատ արձակել վերջին շրջանում հակակառավարական ցույցերի ընթացքում կալանավորված անձանց:
Մինչ սիրիական պետական լրատվական գործակալությունները տեղեկացնում են կալանավորվածներին ազատ արձակելու մասին, իրավապաշտպան կազմակերպությունները բարձրաձայնում են Դերաա քաղաքում նոր ձերբակալությունների մասին:
Սիրիական իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներով` երկրում հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով ավելի քան 200 մարդ է սպանվել: