Մատչելիության հղումներ

Մինսկում վաղը սգո օր է հայտարարված


Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ վաղը Բելառուսի մայրաքաղաքում սգո օր է հայտարարված:

Երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, 12 մարդ զոհվել, եւս 149-ը մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից 22-ի վիճակը ծանր է:

Մետրոպոլիտենի «Օկտյաբրսկայա» կայարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Բելառուսի նախագահի նստավայրին շատ մոտ:

Իշխանությունների պնդմամբ` տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG