Մատչելիության հղումներ

Պայթյուն Մինսկի մետրոյում. կան զոհեր


Այսօր երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Մինսկի «Օկտյաբրսկայա» կայարանի գետնանցումում։

Հաղորդվում է առնվազն յոթ զոհերի ու 30 վիրավորների մասին։

Պայթյունի վայրում շտապ օգնության մեկ տասնյակ մեքենաներ ու տասից ավելի հրշեջ մեքենաներ են աշխատում։

Բելառուսի նախագահի աշխատակազմը հաստատում է, որ զոհեր ու վիրավորներ կան, բայց կոնկրետ թվեր չի նշում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։

Ավելի վաղ պայթյունի հետեւանքով զոհերի ու վիրավորների մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Վալենտինա Ակսակը, որը գտնվել է դեպքի վայրում։

Պայթյունի պատճառները հետաքննվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG