Այսօր Սմոլենսկում հանդիպում են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում քաղաքային գրադարանում, որի մուտքի մոտ Մեդվեդեւը անձամբ է դիմավորել լեհ գործընկերոջը:
Ակնկալվում է, որ հանդիպումից հետո Մեդվեդեւը եւ Կոմորովսկին ծաղկեպսակներ կզետեղեն անցած տարվա ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիին, նրա տիկնոջը եւ ինը տասնյակ լեհ պաշտոնյաների տեղափոխող Տու-154 օդանավի աղետի վայրում տեղադրված հուշաքարին, ինչից հետո կայցելեն Կատինի հուշահամալիր: