Մատչելիության հղումներ

Երիտասարդ համալսարանականներին մատչելի բնակարան ապահովելու ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել բազմաբնակարան շենք


Հայաստան -- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուսումնասիրում է նոր կառուցված բնակարանները, Երեւան, 9-ը ապրիլի, 2011թ.
Հայաստան -- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուսումնասիրում է նոր կառուցված բնակարանները, Երեւան, 9-ը ապրիլի, 2011թ.
ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական տարածքում ներկա է գտնվել «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

Ծրագրի շրջանակում կառուցված շենքն ունի 315 բնակարան:

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կազմակերպության միջոցների հաշվին բնակարան է նվիրաբերվել համալսարանական զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի ընտանիքին:

«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի 2-րդ փուլի շրջանակում այսօր շահագործման հանձնված շենքային համալիրի հարեւանությամբ կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որն ավարտին է հասցվելու 2012 թվականի նոյեմբերին: Այս շենքում մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կտրվի հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետների:

Բազմաբնակարան շենքեր են կառուցվելու նաեւ Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների երիտասարդ ընտանիքների համար: Առաջիկայում նախատեսվում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր իրականացնել երիտասարդ բժիշկների, լրագրողների եւ միջազգային մրցաշարերում հաղթանակած երիտասարդ մարզիկների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG