Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի բյուջեի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել վերջին պահին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարում է ձեռք բերված պայմանավորվածության մասին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարում է ձեռք բերված պայմանավորվածության մասին
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդները համաձայնություն են ձեռք բերել բյուջեի ծախսային մասի կրճատման վերաբերյալ։

Եթե պայմանավորվածությունը ուշանար ընդամենը 1 ժամով, լուրջ խնդիրներ կառաջանային՝ բազմաթիվ պետական հիմնարկությունների ֆինանսավորումը ընդհանրապես կդադարեցվեր, եւ շուրջ 800 հազար ամերիկացիներ կհայտնվեին հարկադիր պարապուրդի մեջ։

Նախագահ Օբաման հայտարարել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել, որովհետեւ՝ «տարբեր համոզմունքներ ունեցող ամերիկացիները կարողացան համախմբվել»։

Ընդունված որոշման համաձայն, կառավարությունը բյուջեի ծախսային մասը կկրճատի 39 միլիարդ դոլարով։

Օբաման կրճատումները բնութագրել է որպես «ցավոտ, բայց անխուսափելի»։ ԱՄՆ-ի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ Սպիտակ տանը հաջողվել է պահպանել իր առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG