Մատչելիության հղումներ

Եգիպտոսում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ զինծառայողների միջեւ


Կահիրեի հայտնի Թահրիր հրապարակում՝ որտեղ փետրվարին տեղի ունեցած զանգվածային ցույցերը հանգեցրեցին այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին, այս գիշեր բախումներ են տեղի ունեցել զինծառայողների եւ ցուցարարների միջեւ։

Հրապարակում մի քանի հազար մարդ էր հավաքվել ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո։ Նրանք պահանջում էին երկիրը կառավարող Մոհամմադ Թանթավիի՝ Բարձրագույն զինվորական խորհրդի ղեկավարի հրաժարականը, ինչպես նաեւ կոչ էին անում դատի տալ երկրի նախկին նախագահ Մուբարաքին։

Զինծառայողները փորձել են ցուցարարներին ցրել՝ օգտագործելով մահակներ եւ նախազգուշական կրակոցներ արձակելով օդ։ Ի պատասխան՝ ցուցարարները նրանց վրա քարեր են շպրտել։

Վերջին տվյալներով, հարյուրավոր ցուցարարներ շարունակում են այժմ էլ զբաղեցնել հրապարակը։

Ուրբաթ օրը զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մի շարք այլ արաբական երկրներում եւս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG