Ղազախստանը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարող Նուրսուլթան Նազարբաեւը այսօր եւս հինգ տարով ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը:
70-ամյա Նազարբաեւը իր պաշտոնակալության արարողության ժամանակ խոստացել է շարունակել աշխատանքը հանուն «հասարակության հետագա ժողովրդավարացման»:
Արարողությունից հետո կառավարությունը, համաձայն Սահմանադրության, հրաժարական է ներկայացրել: Ակնկալվում է, որ Ղազախստանի նախագահը նոր կառավարությունը կձեւավորի առաջիկա օրերին:
Մարտի 3-ի արտահերթ ընտրություններում Նազարբաեւը ստացել է ընտրողների ձայների 95.5 տոկոսը:
ԵԱՀԿ-ն քննադատել է ընտրությունները` ընդգծելով, որ դրանք ընթացել են լուրջ թերություններով: