Մատչելիության հղումներ

Բրազիլական դպրոցի վրա հարձակման հետեւանքով տասնյակ աշակերտներ են զոհվել եւ վիրավորվել


13 աշակերտ սպանվել եւ 20-ը վիրավորվել են երեկ Ռիո դե Ժանեյրոյի հանրակրթական դպրոցներից մեկի վրա 24-ամյա երիտասարդի զինված հարձակման հետեւանքով:

Հարձակվողը, ով դպրոցի նախկին աշակերտ էր, նույնպես սպանվել է:

Բրազիլիայի իշխանությունները աննախադեպ են որակել միջադեպը եւ հայտարարել, թե զոհերի թիվը կարող էր ավելին լինել, եթե կրակոցների պահին դպրոցի մոտակայքում չլիներ ոստիկանության պարեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG