Մատչելիության հղումներ

Բերլուսկոնիի գործով դատական լսումները հետաձգվել են


Միլանում այսօր սկսվել եւ անմիջապես էլ մինչեւ մայիսի 31-ը հետաձգվել են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ հարուցված գործով դատական լսումները:

74-ամյա Բերլուսկոնին մեղադրվում է ծագումով մարոկացի անչափահաս Քարիմա էլ-Մահրուգին սեռական հարաբերությունների դիմաց կանխիկ գումար եւ թանկարժեք իրեր տալու համար:

Բացի այդ, Իտալիայի վարչապետը մեղադրվում է նաեւ իր լիազորությունները չարաշահելու մեջ: Ըստ իրավապահների` Բերլուսկոնին օգնել է մարոկուհուն խուսափել գողության համար պատասխանատվությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG