Մատչելիության հղումներ

Էկվադորը «պերսոնա նոն գրատա» է հռչակում ԱՄՆ-ի դեսպանին


Էկվադորի իշխանությունները, «պերսոնա նոն գրատա»` անցանկալի անձ հռչակելով այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանին, նրանից պահանջել են լքել Էկվադորը:

Այդ քայլը կապվում է WikiLeaks սկանդալային կայքի հրապարակած մի հաղորդագրության հետ, որտեղ Էկվադորում Միացյալ Նահանգների դեսպան Հիթեր Հոջեսը մեղադրել է այդ երկրի ոստիկանապետին կոռուպցիայի համար` նշելով, որ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան տեղեկացված է եղել ոստիկանապետի գործունեության մասին:

Էկվադորի արտգործնախարարը հայտարարել է, որ դեսպանին արտաքսելը չի նշանակում, թե իրենց երկիրը խզում է կապերը ԱՄՆ-ի հետ:

Միացյալ Նահանգները իր դիվանագետի արտաքսումը անհիմն է համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG