Մատչելիության հղումներ

Պարգեւատրումներ` Գեղարվեստի ակադեմիայի հոբելյանի առթիվ


Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաեւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության համար ակադեմիայի դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Արամայիսի Ավետիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Ակադեմիայի մեկ այլ ներկայացուցչի` դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Զավենի Գեւորգյանին արվեստի բնագավառում ունեցած վաստակի, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG