Մատչելիության հղումներ

Մեղադրանք է ներկայացվել ադրբեջանցի 4 ընդդիմադիրների


Բաքվի դատախազությունը հասարակական կարգը խախտելու մեղադրանք է ներկայացրել 4 ընդդիմադիրների, ովքեր ձերբակալվել էին շաբաթօրյա բողոքի ակցիայի ընթացքում:

Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը մեղադրել է ընդդիմությանը Բաքվի կենտրոնում չարտոնված ակցիա անցկացնելու եւ հակաիրավական գործողություններ կատարելու մեջ, ինչի արդյունքում տուժել են ոստիկանության 13 աշխատակիցներ:

Ընդհանուր առմամբ, Բաքվում ընդդիմության շաբաթօրյա ակցիայի ժամանակ ձերբակալվել է հարյուրից ավելի մարդ:

Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, Բաքվում ընդդիմության ցույցը ցրելու համար իշխանությունները ուժ են կիրառել:

Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG