Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն երկրի գործող նախագահ, 70-ամյա Նուրսուլթան Նազարբաեւը հաղթանակ է տարել` ստանալով քվեների 95.5 տոկոսը:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 90 տոկոսը:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ընտրությունների առնչությամբ այսօր տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասել է, որ կիրակի օրվա ընտրությունները «երեւան հանեցին նույնպիսի թերություններ, ինչպիսիք նկատվել էին նախորդ ընտրություններում»:
Ընտրություններում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Դաան Էվերթսը ասել է, թե ընտրությունները «կարող էին եւ պետք է ավելի լավ անցկացվեին»:
Ղազախստանի ընդդիմությունը որեւէ թեկնածու չէր առաջադրել եւ իր կողմնակիցներին կոչ էր արել բոյկոտել քվեարկությունը:
Ընտրություններին թեկնածություն առաջադրած մյուս 3 թեկնածուներն էլ հրապարակավ աջակցություն էին հայտնել Նազարբաեւի թեկնածությանը, եւ տեղացի վերլուծաբանների գնահատմամբ, նրանց մասնակցությունը ընտրություններին հիմնականում ձեւական բնույթ էր կրում: