Մատչելիության հղումներ

Քադաֆիի վարչակազմը «լուծումներ է փնտրում»


Հունաստանը հայտարարել է, թե Մուամար Քադաֆիի վարչակազմը ուղիներ է փնտրում` վերջ տալու ապստամբների դեմ արդեն տեւական ժամանակ շարունակվող ռազմական գործողություններին:
Կիրակի օրը Աթենքում Քադաֆիի հատուկ բանագնացը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետի հետ, որից հետո Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուտսասը հայտարարել է, թե Քադաֆիի վարչակազմը «լուծումներ է փնտրում»:

Մինչդեռ ՆԱՏՕ-ի խնդրանքով, Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել Լիբիայում Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի ռմբահարումները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ կիրակի օրվանից Վաշիգնտոնը մտադիր է դադարեցնել այդ ռմբահարումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG