Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահական ընտրություններին քվեարկողների մեծ ակտիվություն է գրանցվել


Ղազախստանում կիրակի օրը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին։

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 89.9 տոկոսը, որը զգալիորեն ավելի բարձր է 2005 թվականի ընտրություններին արձանագրված 76.8 տոկոս մասնակցության ցուցանիշից։

Տեղացի վերլուծաբանների գնահատմամբ, առաջադրված թեկնածուներից հաղթելու հնարավորություն ունի միայն երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով Ղազախստանը կառավարում է 1986 թվականից։

Ղազախստանի ընդդիմությունը որեւէ թեկնածու չի առաջադրել եւ իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել քվեարկությունը, որն ընդդիմադիրները «ֆարս» են որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG