Մատչելիության հղումներ

Hurriyet. «Դինքի սպանության գործով կարեւորագույն իրեղեն ապացույց է ոչնչացվել»


«Հրանտ Դինքի սպանության գործով կարեւորագույն իրեղեն ապացույցներից մեկը ոչնչացվել է», - տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը` մանրամասնելով. - «Անկարայի ոստիկանության աշխատակիցները ջնջել են «Ակոս»-ի խմբագրի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Յասին Հայալի հեռախոսային բոլոր խոսակցությունների ձայնագրությունները, որոնք կցված էին քրեական գործին»:

Այս մասին, ըստ թուրքական պարբերականի, հաղորդել է Դինքի սպանության գործով որպես վկա անցնող Տրապիզոնի ոստիկանական վարչության աշխատակիցներից մեկը:

«Նման քայլի ոստիկանները չէին կարող դիմել առանց ղեկավարության անմիջական հրահանգի», - ընդգծել է վկան իր գրավոր հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG