Մատչելիության հղումներ

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են Հայաստանի ղեկավարության հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները:

Նախագահի մամլո գրասենյակի գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ԻՏՁՄ-ի անդամների հետ քննարկել է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներեցության խթնաման հարցեր, ինչպես նաեւ երկրի տնտեսության ճյուղերում Տեղեկատվության եւ հաղորդակցման
տեխնոլոգիաների (ՏՀՏ) լուծումների կիրառման խնդիրներ:

Երեկ միության վարչության անդամները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ու ռազմական գերատեսչության համագործակցության հեռանկարները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ՏՏ ընկերությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններ:

«Ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, որը կարող է էապես բարձրացնել մեր բանակի կարողություններն ու մարտունակությունը, սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` նորարարական ձեռքբերումների հետ», - ասել է Սեյրան Օհանյանը:

Համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել առանձին աշխատանքային խմբերով` ձեւավորելով պաշտպանության նախարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG