Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Սիրիային բարեփոխումների կոչ է անում


Միացյալ Նահանգները կոչ է արել Սիրիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել քաղաքական բարեփոխումների ուղղությամբ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է ընդառաջ գնա իր երկրի քաղաքացիների ցանկությանը:

Երեկ` երկու շաբաթ տեւած բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում սիրիական անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով զոհվեց մոտ վեց տասնյակ մարդ, Սիրիայի կառավարությունը հրաժարական տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG