Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանի «Արագ արձագանքման» ծառայությունը այլեւս չի գործելու


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ անարդյունավետության եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլեւս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը:

«Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է աշխատանքային խումբ` արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման ծառայությունը չլինելով օրենքի պահանջ` չունի օրենսդրական կարգավորում», - ասված է այսօր Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Այդուհանդերձ, «Արագ արձագանքման» ծառայության մինչ այժմ գործող 091 008 817 հեռախոսահամարը դեռեւս կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG