Մատչելիության հղումներ

Սիրիայի Լաթաքիա քաղաք բանակային ստորաբաժանումներ են մտցվել


Սիրիայում բանակային ստորաբաժանումներ են մտցվել նավահանգստային Լաթաքիա քաղաք, որտեղ անցած շաբաթավերջին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով առնվազն 12 մարդ էր սպանվել:

Միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկություններով` վերջին օրերին Սիրիայի տարբեր քաղաքներում արձանագրված բախումների արդյունքում 120 մարդ է զոհվել, իշխանությունները հայտնում են 30 զոհերի մասին:

Սպասվում է, որ այսօր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դիմելու է ժողովրդին եւ հայտարարելու է, մասնավորապես, 1963 թվականից գործող արտակարգ դրության վերացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG