Մատչելիության հղումներ

Թեհրանում հանդիպել են Իրանի եւ Հայաստանի նախագահները


Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, այսօր աշխատանքային այցով ժամանել է Թեհրան:

Այցի շրջանակում հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ԻԻՀ նախագահին եւ Իրանի ժողովրդին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ, եւ իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ:

«Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը եւ Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահները կարեւորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին», - նշված է հաղորդագրությունում։

ԻԻՀ նախագահի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը, Թեհրան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ, «Վահդաթ» համալիրում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը եւ հանդես եկել շնորհավորական խոսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG