Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Երկրի ժամ» բնապահպանական ակցիան


Ավստրալիայում արդեն մեկնարկել է «Երկրի ժամ» ամենամյա բնապահպանական ակցիան: Ավստրալացիները մեկ ժամով անջատում են էլեկտրականությունն իրենց տներում` ի նշան մոլորակի կլիմայի պաշտպանության:

Առաջին անգամ «Երկրի ժամ»-ն անցկացվել է հենց Ավստրալիայում 2007 թվականին` Վայրի բնության պահպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ:

Այսօր ակցիան համաշխարհային բնույթ է կրում: Այս տարի այն անցնում է «Լավագույն ապագա` Մեր մոլորակին» կարգախոսի ներքո:

Հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում այսօր տեղական ժամանակով 20:30-ին մեկ ժամով կանջատեն էլեկտրական բոլոր սարքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG