Մատչելիության հղումներ

Սիրիայում զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ


Ըստ միջազգային լրատվական գործակալությունների հաղորդագրությունների, Սիրիայի բազմաթիվ քաղաքներում ու բնակավայրերում` ներառյալ մայրաքաղաք Դամասկոսը, բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ Ասադ ընտանիքի քառասնամյա իշխանության:

Անվտանգության ուժերը, ըստ Associated Press-ի, առնվազն 6 բնակավայրերում կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի արդյունքում կան մարդկային զոհեր:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, անցած շաբաթ նախագահ Բաշար ալ Ասադի դեմ բողոքի ցույցերի կենտրոնը դարձած Դերաա քաղաքում զոհվել է առնվազն 55 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG