Արաբկիրում կատարված սպանության գործը, որի կապակցությամբ պաշտոնից ազատվեց եւ այնուհետեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորվեց Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, ուղարկվել է դատարան:
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է. - «Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2010 թվականի մայիսի 12-ին` ժամը 22 անց 30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 17-րդ եւ 19-րդ շենքերի մոտ Վռամ Բաղդասարյանի կողմից ապօրինի կերպով կրվող հրազենի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու եւ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաեւ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասերով: Զենքի եւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելուն դրդելու համար Դավիթ Սանդալջյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 4-րդ մասով»:
Վռամ Բաղդասարյանի եւ Դավիթ Սանդալջյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել երեկ: