Արթուր Դանիելյանի խափանման միջոցը փոխվել է վարչական վերահսկողությամբ

«Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ և բացակայելու արգելքով։

Դանիելյանը հոկտեմբերի 7-ին երկու ամսով կալանավորվել էր սոցիալական ցանցերում կատարած գրառումների համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ինչպես նաև դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի փոխանցմամբ՝ երկրորդ մեղադրանքը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայությանը արատավորելուն։

Ավելի վաղ հայաստանյան քաղաքացիական հասարակության ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ դատապարտել էին Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն համարելով «առերևույթ անօրինական, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված»։

Իրավապաշտպանները պահանջել էին վերացնել նրա կալանքը և դադարեցնել քրեական հետապնդումը՝ պնդելով, որ սոցիալական ցանցերում կատարած, անգամ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառումների համար կալանավորումը խոսքի ազատության անհամաչափ սահմանափակում է։

​
XS
SM
MD
LG