ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում՝ 43 խախտում և միջադեպ. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդը» մտահոգիչ է համարում վարչական ռեսուրսի չարաշահումն ու քարոզչական կանոնների խախտումները

«Անկախ դիտորդ» դաշինքը նոյեմբերի 19-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրել է 43 միջադեպ և խախտում։ Հաղորդում են, որ դրանք հիմնականում վերաբերել են տպագիր քարոզչանյութերի տարածման կանոնների խախտումներին և վարչական ռեսուրսի չարաշահմանը։

Դաշինքի հրապարակած երկարաժամկետ դիտարկման զեկույցի համաձայն՝ դիտորդներն ուսումնասիրել են ընտրողների հետ 64 հանդիպում և զրուցել 93 մասնակցի հետ։ Հարցազրույցներ են անցկացվել նաև 6 կուսակցությունների և դաշինքների 23 թեկնածուների հետ։

Դիտորդների գնահատմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահումն ու քարոզչական կանոնների խախտումները շարունակում են մտահոգիչ մնալ։ Միևնույն ժամանակ, որոշ համայնքներում նախընտրական պայքարը հոկտեմբերի համեմատ ավելի մրցակցային է դարձել, իսկ ընտրությունների արդյունքները՝ ավելի անկանխատեսելի։

​
XS
SM
MD
LG