Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ դեկտեմբերի սկզբին կայցելի Չինաստան։ Այցի մանրամասները նա չի հայտնել։
«Մեծ հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Պեկին կատարելիք այցիս ընթացքում կկարողանամ տեղեկանալ Ուկրաինայի նկատմամբ Չինաստանի քաղաքականության մտադրությունների մասին», - լրագրողներին ասել է Տուսկը։
Տուսկը դեռ հոկտեմբերին էր հայտարարել Չինաստան այցելելու մտադրության մասին՝ ընդգծելով, որ Լեհաստանը Պեկինի հետ հարաբերություններում գործելու է եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված։ Նա հայտարարել էր, որ թույլ չի տա՝ Լեհաստանը դառնա Չինաստանի «տրոյական ձին» Եվրոպայում։