«Ես դա ընկալում եմ իմ հասցեին». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի քննադատության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Երևանում խցանումների վերաբերյալ քննադատությանը:

«Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին, և մենք կաշխատենք ամեն ինչ անել, որպեսզի այդ պրոբլեմները, որ ակնհայտորեն առկա են, լուծումներ գտնենք», - ասաց վարչապետը։

Վերջին շրջանում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը քննադատել էր Երևանում խցանումները՝ առանց որևէ պաշտոնյայի անուն տալու։

«Կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է: Ճիշտ է, ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալն է», - շատ թափանցիկ ակնարկել էր տիկին Հակոբյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մինչդեռ, պնդում է, որ նոր շենքերը չեն մարդկանց ու ավտոների քանակն ավելացրել քաղաքում: Տեղահանված արցախցիները, ռուս - ուկրաինական պատերազմի հետևանքով Երևան եկածներն են բնակչության թիվն ավելացրել, այսօր հակադարձեց քաղաքապետը: Նա շատ գոհ է այդ նոր շենքերի շինարարության տուրքերից, դրանով, ասաց, ֆուտբոլի դաշտեր ու կոյուղիներ են կառուցում:


​
XS
SM
MD
LG