Ղրիմի կամուրջը հարձակման է ենթարկվել՝ 3-րդ անգամ այս շաբաթվա ընթացքում

Ղրիմի կամուրջ ուկրաինական զինուժի հարձակումից հետո, 17-ը նոյեմբերի, 2026թ.
Ղրիմի կամուրջ ուկրաինական զինուժի հարձակումից հետո, 17-ը նոյեմբերի, 2026թ.

Ուկրաինական զինուժն այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ հարվածում է Ղրիմի կամրջին, որի վրայով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, Telegram-ում հայտնել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

««Ղրիմի կամրջի վրա հերթական հարձակման հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է», - գրել է նա։

Ակսյոնովը նշել է, որ բոլոր պատասխանատու ծառայությունները գտնվում են իրենց աշխատանքի վայրերում, վնասի գնահատում է կատարվում:

Կամրջի վրա հարձակումը տեղի է ունենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Ծինփինի հանդիպումից առաջ։

Տելեգրամյան Exilenova+ ալիքի հաղորդմամբ՝ կամուրջը ենթարկվել է հրթիռային հարձակման: «Крымский Ветер» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ կամրջին երկու հրթիռ է հարվածել: Տեղի բնակիչները պնդում են, որ դրանք, հավանաբար, հարվածել են կամրջի երկաթուղային հատվածին։

Ուկրաինայի զինված ուժերը այս շաբաթվա ընթացքում արդեն երկու անգամ՝ նոյեմբերի 16-ին և 17-ին, հարձակվել էին Ղրիմի կամրջի վրա։ Առաջին գործողությանը մասնակցել է մոտ 100 անօդաչու թռչող սարք։ Երկրորդ հարձակմանը ներառվել են անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «Նեպտուն» և «Ֆլամինգո» հրթիռներ։

Երկրորդ հարվածի հետևանքով կամրջի՝ ավտոմեքենաների համար նախատեսված մասի 227 մետր երկարությամբ կամարներից մեկը փլուզվել էր և ընկել ջուրը։ Կերչի նեղուցը Սև և Ազովի ծովերի միջև մեծ տարողունակության նավերի համար միակ խորջրյա երթուղին է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կամուրջը խոցվել է յոթ շաբաթ տևած նախապատրաստական գործողության յոթերորդ փուլում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ իր ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար օգտագործվող նավերին։

Նախարարությունը հայտնել է, որ հարվածները հասցվել են Օդեսայի մարզի երկու էլեկտրակայանների, Չեռնոմորսկ նավահանգստի վառելիքի պահեստների և Օդեսա երկակի նշանակության ապրանքներ տեղափոխող բեռնատար նավի։

Հաղորդվում է, որ ռուսական ուժերը նաև հարվածել են հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքում գտնվող էլեկտրակայանին, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և լոգիստիկ կենտրոններին։

​
XS
SM
MD
LG