Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և տեղի ունեցող գործընթացները:
Գերմանիայի արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ ձևավորվող կառուցողական մթնոլորտը կնպաստի տարածաշրջանային կապերի խթանմանն ու փոխգործակցության զարգացմանը։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Յոհան Վադեֆուլը շեշտել է Գորմանիայի Կառավարության աջակցությունը՝ ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ։ Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Փաինյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ կարևորելով կանաչ էներգիայի բնագավառում փոխգործակցության զարգացումը։
Յոհան Վադեֆուլը այսօր հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զրույցից մանրամասներ, սակայն, հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի հայտնում: Այսօր նախատեսված նախարարների համատեղ մամուլի ասուլիսը ևս տեղի չունեցավ, թե ինչու, պարզ չէ:
Գերմանիայի արտգործնախարարը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպել է Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ: Վադեֆուլը Ադրբեջանի Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը լիենելու է Հայաստան այցի հիմնական թեման։
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարը Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ ևս քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։