Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացումը, Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության շարունակականությունը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։ Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման ուղղությամբ Հայաստանի աշխատանքները։
Բրյուսելում Միրզոյանը հանդիպել է նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Սոցիալական ցանցերում հրապարակած գրառմամբ՝ նա բնութագրել է որպես ջերմ հանդիպում Հայաստանի լավ բարեկամի և գործընկերոջ հետ։
«Վերահաստատեցինք. համեղ ծիրանները հայկական են»,- սոցիալական ցանցում գրառում է արել Արարատ Միրզոյանը։