ՌՈՒՍԱԿԱՆ` ՓԱԿ, ԵՎՐՈՊԱԿԱՆ` ԲԱ՞Ց ՇՈՒԿԱ | ԹԵՄԱ
Վարչապետը դեկտեմբերին երեք անգամ Ռուսաստան է այցելելու, ինչպես ինքն է հույս հայտնել՝ պահպանելու բարեկամական մթնոլորտը: Բայց դատելով հայկական ապրանքների վրա շարունակվող արգելքներից, Մոսկվայից հնչող կոշտ հայտարարություններից՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պահպանի, այլ վերականգնի բարեկամությունը։