Պուտինը, Սի Ծինփինն ու Թրամփը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կունենան Չինաստանում

Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կկայանա նոյմեբերի 19-ին Չինաստանի առաջնորդի պետական նստավայրում՝ Շենչժենում։

«Ամենակարևոր միջոցառումը, թերևս, ժամը 14:30-ին նախատեսված եռակողմ հանդիպումն է՝ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ԱՄՆ Սպիտակ տունը դեռ նոյեմբերի 13-ին էր հաստատել է, որ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում եռակողմ հանդիպում կունենա Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ։

«Հանդիպման օրակարգը դեռևս որոշված չէ, և դրա շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև վերջին պահը»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Ավելի վաղ Ազատությունը գրել էր, որ այդուհանդերձ, ակնկալվում է, որ օրակարգում կլինեն Իրանի հարցն ու միջուկային սպառազինությունների վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ուղղակիորեն չի քննարկվի։


​
XS
SM
MD
LG