Կրեմլը չի մեկնաբանում Դոնբասը ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց զիջելու առաջարկը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց Դոնբասից հրաժարվելու հնարավորության մասին առաջարկը՝ նշելով, որ բանակցությունների մանրամասները հրապարակելը տեղին չէ։

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ մեր և ամերիկացիների միջև ընթացող քննարկումների մանրամասները հրապարակելը նպատակահարմար չէ՝ հենց խաղաղ գործընթացի շահերից ելնելով», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Աբու Դաբիում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հերթական փուլից հետո շաբաթ օրը հայտարարել էր, թե «ԱՄՆ բանակցողները առաջարկել են քննարկել Ուկրաինայի՝ Դոնբասից զորքերը դուրս բերելու հնարավորությունը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց»։

​
XS
SM
MD
LG