Turkish Cargo-ն սկսել է կանոնավոր բեռնափոխադրումները դեպի Հայաստան

Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն, նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը։ Այս մասին հայտնել են թուրքական «HavaSosyalMedya» և «Aeroportist» ոլորտային հարթակները։

Նշվում է, որ տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ իրականացված չվերթը նպատակ ունի երկու երկրների միջև ապահովել արդյունավետ և հուսալի բեռնափոխադրումներ՝ միաժամանակ ընդլայնելով ընկերության գլոբալ լոգիստիկ ցանցը։

2026 թվականի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր ուղևորատար չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։

Հայաստանն ու Թուրքիան 2021-ի վերջին վերսկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունենալուց հետո։

Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ երկու երկրների ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ։

2022-ին երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը մինչև օրս կյանքի չի կոչվել։

​
XS
SM
MD
LG