Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին և գլխավորել իր խմբի մրցաշարային աղյուսակը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին և միանձնյա գլխավորել C խումբը։

Խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել նորվեգացի շախմատիստի նկատմամբ։ Երկրորդ պարտիան, որում Մարտիրոսյանը հանդես է եկել սև խաղաքարերով, ավարտվել է ոչ-ոքի։

Այսպիսով, երկու պարտիաների արդյունքում Մարտիրոսյանը վաստակել է չորս միավոր և այժմ C ենթախմբի միանձնյա առաջատարն է՝ 10 միավորով։

Հայ գրոսմայստերի մրցակիցներն այս խմբում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

​
XS
SM
MD
LG