Մատչելիության հղումներ

«Նա համարյա այնքան լավ է շախմատ խաղում, որքան իմ Iphone-ը, բայց մնացած հարցերում հիմար է»․ Մասկը՝ Կասպարովին


Շախմատի աշխարհի չեմպիոն և ռուս ընդդիմադիր Գարի Կասպարով
Շախմատի աշխարհի չեմպիոն և ռուս ընդդիմադիր Գարի Կասպարով

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Շախմատի աշխարհի չեմպիոն և ռուս ընդդիմադիր Գարի Կասպարովին անվանել է «հիմար»՝ վիրավորական արտահայտություններով պատասխանելով Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման քննադատությանը:

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ խաղաղութան հասնելու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է զիջեն Վլադիմիր Պուտինին:

Գարի Կասպարովը, արձագանքելով Մասկի այս աղմուկ հանած հայտարարություններին, նշել էր․ - «Ինչո՞ւ են մարդիկ Սիլիկոնյան հովիտներում, իրենց հարմարավետ առանձնատանը նստած, Ուկրաինային ցուցում տալիս, թե ինչ պետք է անել: Դա բարոյական տհասություն է և աշխարհաքաղաքական կուրություն»։

Ի պատասխան՝ Մասկը Թվիթերում գրել է. - «Թեև Կասպարովը համարյա այնքան լավ է շախմատ խաղում, որքան իմ Iphone-ը, բայց մնացած հարցերում նա հիմար է»:

XS
SM
MD
LG