Կալանավայրում ընդդիմադիր թեկնածուի մահվան դեպքով վարույթ է հարուցվել

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, 9-ը հոկտեմբերի, 2026թ.
Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, 9-ը հոկտեմբերի, 2026թ.

Ստեփանավանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, «Ազատությանը» փոխանցել է Քննչական կոմիտեի խոսնակը:

Քննչական կոմիտեն, սակայն, հրաժարվում է ասել, թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը:

46-ամյա Արսեն Գրիգորյանը մահացել է այսօր առավոտյան, Նուբարաշենի բանտում, ըստ մտերիմների՝ սրտամկանի ինֆարկտից:

Գևորգյանը կալանավորվել էր տեղական ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, թե թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարը «ծրարված-պատրաստ» էին: Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում:

​
XS
SM
MD
LG